Կարևոր իրադարձություններ

«Հերոսներին. 44» խորագրով համերգ՝ նվիրված պատերազմի զոհերի հիշատակին

25 Հունվար, 2022 22:30
«Հերոսներին. 44» խորագրով համերգ՝ նվիրված պատերազմի զոհերի հիշատակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա համերգ՝ ի նվիրումն Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակի. խորագիրը՝ «Հերոսներին. 44»: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ի լրատվական ծառայությունից։

Համերգին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչի հանճարեղ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2-ըորը հայտնի է նաև «Զանգերով» սիմֆոնիա անվամբ:

Արամ Խաչատրյանի այս ստեղծագործությունըորը գրվել է Հայրենական մեծ պատերազմի օրերինազգային աղետի դեմ համառ պայքարի մարմնավորում է։ Այն լավագույնս է արտահայտում այն ապրումներըհայրենիքի հանդեպ նվիրվածությունն ու անկոտրում պայքարըորը դրսևորել է հայ զինվորը Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։

 

Լրահոս

Դիտել ավելին