Կարևոր իրադարձություններ

Հայաստանը կոռուպցիայի ընկալման ինդեքսի տեսակետից համարվել է հաջողության օրինակ․ փոխվարչապետ

25 Հունվար, 2022 20:58
Հեղինակ՝ Համբարձում Մաթևոսյան
Հայաստանը կոռուպցիայի ընկալման ինդեքսի տեսակետից համարվել է հաջողության օրինակ․ փոխվարչապետ

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանը՝ հաջողության օրինակ

Սիրելի՛ հայրենակիցներ,

 Հրապարակվել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության՝ կոռուպցիայի ընկալման 2️021 թվականի համաթիվը: 180 երկրների շարքում Հայաստանը, կոռուպցիայի ընկալման ինդեքսի տեսակետից՝ վերջին հինգ տարիների առումով, համարվել է հաջողության օրինակ:

 Հիշեցնեմ, որ Հայաստանը 2020 թվականին կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում զգալիորեն աճ էր գրանցել, և 7 միավորով բարելավել էր 2019 թվականի արդյունքը, իսկ 2017 թվականից սկսած՝ Հայաստանը վաստակել է 14 միավոր՝ ընդհանուր թիվը հասցնելով 49-ի:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի կառավարությունը բարեփոխումների ուղղությամբ իր որդեգրած քաղաքականությունը շարունակելու է իրագործել ավելի մեծ նախանձախնդրությամբ՝ հանուն կոռուպցիայից զերծ ու ժողովրդավար հասարակության»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին