Կարևոր իրադարձություններ

Արագ արձագանքման շնորհիվ հայտնաբերվեց նաև գողոնը. ոստիկանություն (տեսանյութ)

25 Հունվար, 2022 20:10
Արագ արձագանքման շնորհիվ հայտնաբերվեց նաև գողոնը. ոստիկանություն (տեսանյութ)

Հունվարի 18-ին ոստիկանություն զանգած տղամարդը հայտնում էր, որ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում իր բեռնատարից գողություն են արել: Դեպքի վայր մեկնեց ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը: Ելփին գյուղի բնակիչ, 55-ամյա տղամարդը հայտնեց, որ գիշերը քանդել-հանել են գյուղի 1-ին փողոցում կայանված իր <<ԿամԱԶ>> մեքենայի երկու մարտկոցները՝ պատճառելով մոտ 170 հազար դրամի վնաս:
Ահազանգից 12 ժամ էլ չէր անցել, և հանցագործությունը բացահայտվեց: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ստացվեցին տվյալներ, որոնք իրացնելու համար Եղեգնաձորի ոստիկանները ստիպված էին հասնել մայրաքաղաք: Հունվարի 19-ի գիշերը, ժամը երկուսին մոտ, նրանք Երևանի Ջուղայի փողոցում հայտնաբերեցին ու, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին 31-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել է: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին