Կարևոր իրադարձություններ

Ստուգումներ արտարժույթի փոխանակման կետերում և գրավատներում․ ԿԲ

25 Հունվար, 2022 19:35
Ստուգումներ արտարժույթի փոխանակման կետերում և գրավատներում․ ԿԲ

 ՀՀ կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ՝ ԿԲ Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտն արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ (ներառյալ՝ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2022 թ. հունվարի 21-ից մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու է օրենսդրության համապատասխանության ստուգումներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԲ-ի լրատվական ծառայությունից։

Հայտնում են նաև, որ ԿԲ նախագահի որոշմամբ ԿԲ ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտը նույն ժամանակահատվածում գրավատնային գործունեության լիցենզիա ստացած անձանց մոտ ևս իրականացնելու է օրենսդրության համապատասխանության ստուգումներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին