Կարևոր իրադարձություններ

Պեղումների արդյունքում Արցախում 2021 թվականին հայտնաբերվել է շուրջ 200 նորահայտ հուշարձան

25 Հունվար, 2022 12:47
Պեղումների արդյունքում Արցախում 2021 թվականին հայտնաբերվել է շուրջ 200 նորահայտ հուշարձան
2021 թվականը ծանր տարի էր նաև ,,Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն,, ՊՈԱԿ-ի համար: 2020 թվականի աշնանը Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով բռնազավթված տարածքներում են մնացել շուրջ 2000 հուշարձան, այդ թվում 5` ,,Տիգրանակերտ,, ,,Տողի մելիքական ապարանքներ,, ,,Տյաք,, պատմամշակութային և ,,Հունոտի կիրճ,, ,,Ազոխի քարանձավ,, բնապատմական արգելոցները: 2021 թվականին աշխատանքներ են տարվել պատմական, ճարտարապետական անշարժ հուշարձանների, պատմական միջավայրի, մշակութային այլ արժեքների պահպանման, հանրահոչակման և ուսումնասիրության ուղղությամբ, ինչպես նաև իրականացվել մշտադիտարկում և տեղեկությունների հավաքագրում բռնազավթված տարածքների հուշարձանների վիճակի վերաբերյալ, որոնց անդրադարձել ենք ծառայության ֆեյսբուքյան էջում:
 
Հուշարձանների պահապանների կողմից իրականացվել են համապատասխան շրջայցեր, կազմակերպվել հուշարձանների տարածքի մաքրման, բարեկարգման աշխատանքներ: Այդ առումով ուշադրության կենտրոնում հատկապես եղել են զբոսաշրջային գրավչություն ունեցող և աոավել շատ այցելվող հուշարձանները:
 
Հաշվետու ժամանակահատվածում գործել են 4 շրջանային ծառայություն՝ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի:
 
Ակտիվ աշխատանքներ են տարվել նաև հուշարձանների հանրահոչակման, ինչպես նաև ՊՈԱԿ-ի գործունեության լուսաբանման ուղղությամբ: Աշխատանքային տարվա ընթացքում համագործակցել ենք տարբեր ԶԼՄ-ների հետ, հանրությանը ներկայացնելու համար ՊՈԱԿ-ի գործունեությունը: Այս ժամանակահատվածում տարբեր նյութեր, հոդվածներ և հարցազրույցներ են հրապարակվել տարբեր լրատվամիջոցներում: ՊՈԱԿ-ի գործունեությունը լուսաբանելու, ինչպես նաև հուշարձանները հանրահռչակելու համար հիմնականում գործել է «Artsakh monuments», ֆեյսբուքյան էջը, որը տարեսկզբին ուներ մոտ 3000, իսկ այս պահի դրությամբ 7382 հետևորդ: Էջը բավական ակտիվ կապի մեջ էր նաև հետևորդների ու տարբեր հասարակական կազմակերպությունների հետ: Կազմակերպել պատմամշակութային ժառանգության թեմատիկայով մրցույթներ: «Artsakh monuments» ֆեյսբուքյան էջին զուգահեռ, նույն անվամբ էջեր ենք բացել Թվիթերում, Տելեգրամում և Յութուբում: Աշխատանքներ են տարվել «Artsakh monuments» կայքեջի ստեղծման ուղղությամբ, որը շուտով կհանձնվի Ձեր դատին:
 
Շարունակվել է համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմիների, հասարակական կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների հետ: Ծառայության աշխատակիցների կողմից պարբերաբար դասախոսություններ են անցկացվել դպրոցներում՝ նվիրված տարբեր հուշարձանների, դրանց պահպանության կարևորությանը և խնդիրներին: Բաց դասեր են կազմակերպվել Աղավնոյի և Մարտունու թիվ 2 միջնակարգ դպրոցներում: Էքսկուրսիաներ են կազմակերպվել Աղավնոյի, Կարմիր Շուկայի և Մաճկալաշենի դպրոցների որոշ դասարանների աշակերտների համար դեպի Ամարաս ու Հակոբավանք:
2019թ. աշխատանքներ են տարվել հուշարձանների ուսումնասիրման ուղղությամբ:
 
Պեղումներ
Հասկանալի պատճառներով այս տարի պեղումներ չեն իրականացվել:
 
Մաքրման աշխատանքներ
 
Հաշվետու ժամանակահատվածում ՊՈԱԿ-ին պետական բյուջեով սահմանված մաքրման աշխատանքների համար ֆինանսական միջոցներ չեն տրամադրվել:
Բացի ընթացիկ աշխատանքներից ծառայությունը SAWE ARMENIAN MONUMENTS կազմակերպության ֆինանսավորմամբ, մաքրման աշխատանքներ է իրականացրել Բովուրխանի, Ճարտարի Եղիշե վանքի, Վաղուհասի Մարիամքաղաք վանական համալիրի ու Դահրազի Սուրբ Աստվածածին եկեղեցու շրջակայքում:
 
Նորահայտ հուշարձաններ
 
Հաշվետու տարում շրջանային ծառայության աշխատակիցների կողմից Մարտակերտի ու Ասկերանի շրջաններում հայտնաբերվել են շուրջ 200 նորահայտ հուշարձաններ, այդ թվում խաչքարեր, տապանաքարեր ու եկեղեցի-մատուռներ: Ոմանք արձանագիր, ոմանք էլ կարևոր տեղեկություններ պարունակող:
 
Միջոցառումներ
 
Փետրվարի 13-ին, Տրնդեզի կամ Տյառնընդառաջի օրը, Դաշուշեն գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների հետ կազմակերպվել է Սբ. Սարիբեկ սրբավայրի տարածքի մաքրում և տոնի նշում:
 
2021-ի փետրվարի 27-ին հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հիշատակին էքսկուրսիա է կազմակերպվել դեպի Խաթրավանք:
Ապրիլի 18-ին, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը Ասկերանի աշակերտների համար կազմակերպվել է թեմատիկ բանախոսություն հենց Մայրաբերդում:
 
Ապրիլի 23-ին – կազմակերպվել է ,,Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի,, խորագրով բռնազավթված տարածքների պատմամշակութային հուշարձանների լուսանկարների ցուցահանդես:
 
Հուլիսի 11-ին – Տիգրանակեերտի ,,Վարդավառ,, կազմակերպվել է Արիավան -Աղավնո գյուղում, որը մեծ արձագանք է գտել նաև Արցախից դուրս:
 
Հոկտեմբերի 16-ին Ասկերանի շրջանի Քյաթուկ գյուղում կազմակերպվել է ,,Գուպար,, ազգագրական խաղերի համարցախյան մրցույթը Դիզակ Արտ կենտրոնի հետ համագործակցաբար: Նպատակը նաև գյուղի ու շրջակա պատմական միջավայրի հանրահռչակումն էր:
 
Նոյեմբերի 11-ին – Պատմամշակութային արժեքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցաբար, Փրկված պատառիկներ. Մենք վերադառնալու ենք,, խորագրով ցուցահանդես է կազմակերպվել «Եվրոպա Արցախ» հյուրանոցի նախասրահում, որտեղ ներկայացվել է այն ժառանգությունը, որը փրկվել է 44 –օրյա պատերազմի ընթացքում:
 
Բոլոր միջոցառումները ակտիվ լուսաբանվել ու մեկնաբանվել են տարբեր լրատվամիջոցների և սոցիալական ցանցերում տարբեր օգտատերերի կողմից:
ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցել են տարբեր քննարկումների, հանդես եկել Արցախի հուշարձաններին նվիրված զեկուցումներով:
 
Եվ վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել, բոլոր նրանց ովքեր սիրահոժար արձագանքել ու աջակցել են մեզ ու մեր ծրագրերին. ,,Կանցլեր,, ՍՊԸ-ին ,,SBS,, ՍՊԸ –ին, ,,Էլիտ Գրուպ,, ՍՊԸ-ին, ,,Արցախբանկ,, ՓԲԸ-ին, Արցախի պահեստազորի սպաների միությանը, Association “Union Franco-Armenian” մշակութային կազմակերպությանը, մեր կամավոր- բարեկամներին, մեր հետևորդներին:
 
Հուսով ենք մեր բարեկամությունը կշարունակվի նաև այս տարի:
 
Поделиться
 
 

 

Լրահոս

Դիտել ավելին