Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան, չեն էլ լինելու. սրանք մերկապարանոց հայտարարություններ են ընդդիմության կողմից. ՔՊ պատգամավոր

25 Հունվար, 2022 12:08
ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան, չեն էլ լինելու. սրանք մերկապարանոց հայտարարություններ են ընդդիմության կողմից. ՔՊ պատգամավոր

Այսօր տեղի ունեցած ԱԺ ճեպազրույցում ՔՊ պատգամավորները անդրադարձան ընդիմության հնչեցրած հայտարարությանը այն մասին, թե ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, ինչպիսին է օրինակ Առուշ Առուշանյանը: 

«Քաղբանտարկյալ եզրույթն արդեն ամփոփում է խնդրի էությունը: ԵԽԽՎ բանաձևերով էլ դա ամրագրված է: Նրա փաստաբանն ասում է, որ խափանման միջոցը փոխեն, չի ասում, որ մարդը անմեղ է, որևէ բան չի արել, այլ ընդամենը խափանման միջոցի փոփոխման հարցն է առաջ քաշում: Ոչ թե քաղբանտարկյալի, այլ դատական, իրավական վեճի մասին է հարցը: Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և չեն էլ լինելու այլևս»,-ասաց Վահագն Հովակիմյանը:

 

«Սրանք պարզապես քաղաքական մերկապարանոց հայտարարություններ են այսօրվա ընդդիմության կողմից»,- ասաց պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին