Կարևոր իրադարձություններ

ՇՄՆ նախարարը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին

25 Հունվար, 2022 12:00
ՇՄՆ նախարարը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արամ Մեյմարյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ։
 
Ներկայացնելով Արամ Մեյմարյանին, նախարարը առանձնահատուկ ընդգծել է նորանշանակ տեղակալի՝ մասնավոր հատվածում երկար տարիների աշխատանքային փորձը և մասնագիտական հմտությունները, որոնք նախարարության աշխատանքներին նոր լիցք կհաղորդեն ու արդյունավետության նոր շեմ կսահմանեն։
 
Շնորհակալություն հայտնելով վստահության համար, պարոն Մեյմարյանը պատրաստակամություն է հայտնել իր փորձն ու գիտելիքները ներդնել շրջակա միջավայրի ոլորտում մեկնարկած բարեփոխումները կյանքի կոչելու գործում և համատեղ ուժերով լուծել ոլորտում առկա խնդիրները։
 
Արամ Մեյմարյանին վստահված է համակարգել Շրջակա միջավայրի նախարարության 2 վարչությունների, Անտառային կոմիտեի և 7 ՊՈԱԿ-ների աշխատանքները։
 

Լրահոս

Դիտել ավելին