Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ

25 Հունվար, 2022 09:52
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ

Հունվարի 25-26-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարաի մամուլի խոսնակը:

Այցի ընթացքում նախարար Միրզոյանը կհանդիպի Լյուքսեմբուրգի վարչապետի, պատգամավորների պալատի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ:

Աշխատանքային այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը կայցելի նաև Լյուքսեմբուրգի համալսարան:

 

Լրահոս

Դիտել ավելին