Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    445
    455

  • EUR

    468
    486

  • RUB

    6,52
    7,87

Կարևոր իրադարձություններ

Ջերմոցատերերը՝ լուրջ խնդրի առջև. «Ժողովուրդ»

25 Հունվար, 2022 09:15
Ջերմոցատերերը՝ լուրջ խնդրի առջև. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Արմավիրի եւ Արարատի մարզերում լոլիկի եւ վարունգի մշակությամբ զբաղվող ջերմոցատերերը լուրջ խնդիրների առաջ են կանգնել: Գյուղատնտեսներին մտահոգում է ոչ միայն գազի գնի սպասվող բարձրացումը, այլեւ թուրքական ապրանքների ներկրման արգելքը չերկարացնելը: Չի բացառվում, որ առաջիկայում գյուղատնտեսները սկսեն բողոքի ակցիաներ իրականացնել, ճանապարհներ փակել: Ավելին՝ նրանց խոսքերով՝ այսօր տեղական շուկան ողողված է թուրքական ծագում ունեցող լոլիկով, որն ավելի ցածր գին ունի, քան տեղում աճեցվողը:

«Ճգնաժամ է առաջացնելու, գիշեր-ցերեկ մտածում ենք՝ ոնց ենք վարկերը վճարելու: Չենք քննարկում, թե ինչպես անենք եկամուտ ստանանք, օգուտի մասին արդեն մոռացել ենք, անգամ զրոյականով չենք կարող դուրս գալ, հիմա էլ թուրքական արկղերով լոլիկ են բերում ու վաճառում: Չգիտենք՝ ճանապարհ փակենք՝ հարցը կլուծվի՞. հույս չունենք: Օր ու գիշեր տանջվում ենք, բայց 100 տոկոս վնաս կրում: Արի ու տես, որ մեր կառավարությունը չի արգելում թուրքական լոլիկի մուտքը Հայաստան: Մտածող չկա» ,- «Ժողովուրդ» օրաթերթին դժգոհեցին գյուղատնտեսները»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին