Կարևոր իրադարձություններ

Մարտի 1-ի գործով ինձ վերագրված մեղադրանքները ապացուցված չեն եղել․ Փաշինյան

24 Հունվար, 2022 23:00
Մարտի 1-ի գործով ինձ վերագրված  մեղադրանքները ապացուցված չեն եղել․ Փաշինյան

Այսօր ԶԼՄ-ների և ՀԿ-ների համար կազմակերպված ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումից հետո հետամուտ է լինելու Մարտի 1-ի գործով իրեն արդարացնելու գործընթաց սկսել։ Նա մասնավորապես նշել է, որ ՄԻԵԴ-ը անդրադարձել է իր նկատմամբ քաղաքական շահարկումներին՝ արձանագրելով, որ իր նկատմամբ հետապնդումները եղել են քաղաքական։

«Այն մեղադրանքները, որոնք մեղսագրված են եղել ինձ, հիմնավորված և ապացուցված չեն եղել։ Իսկ սա նշանակում է, որ այդ մեղադրանքները անհիմն են»,- նշել է վարչապետը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին