Կարևոր իրադարձություններ

Կարևոր է նաև, որ որակյալ կրթության իրավունքին զուգընթաց դնենք սովորելու իրավունքի խնդիրը․ փոխնախարար

24 Հունվար, 2022 22:28
Հեղինակ՝ Ժաննա Անդրեասյան
Կարևոր է նաև, որ որակյալ կրթության իրավունքին զուգընթաց դնենք սովորելու իրավունքի խնդիրը․ փոխնախարար

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր կրթության միջազգային օրն է։

Ժամանակն է, որ մեր երկրում էլ, խոսելով կրթության իրավունքի մասին, խոսենք առաջին հերթին որակյալ կրթության իրավունքի մասին՝ չբավարարվելով ուսումնական հաստատության ֆիզիկական առկայությամբ, որտեղ փաստացի կրթություն չի իրականացվում կամ իրականացվում է շատ վատ որակի կրթություն։

Կարևոր է նաև, որ որակյալ կրթության իրավունքին զուգընթաց դնենք սովորելու իրավունքի խնդիրը, որի դեպքում կարևոր է ոչ թե դպրոցում անցկացրած ժամանակը, այլ այն ժամանակը, որի ընթացքում ինչ-որ բան սովորում ես։ Դպրոցում երեխայի ֆիզիկական առկայությունը բոլորովին չի նշանակում, որ նա այդ ընթացում սովորում է, ու դրանով իսկ մեր առաջ դնում հավելյալ պատասխանատվություն՝ դպրոցն իրապես սովորելու միջավայր դարձնելու»։

 

Լրահոս

Դիտել ավելին