Կարևոր իրադարձություններ

Հնարավոր է՝ Հայաստանը ընդունի Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը․ Փաշինյան

24 Հունվար, 2022 21:12
Հնարավոր է՝ Հայաստանը ընդունի Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը․ Փաշինյան

«Ես կարծում եմ, որ եթե այս դինամիկան պահպանվի, շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանն այդ ֆորումին մասնակցելու հրավերը կընդունի: Իհարկե, ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից, բայց, համենայնդեպս, առաջին հանդիպումից հետո մեծանում է հավանականությունը, որ ՀՀ-ն կընդունի այդ հրավերը, որովհետև, եթե խոսակցություն է սկսվել, շատ անտրամաբանական կլինի, եթե մենք խոսելու այդ առիթը և հնարավորությունը բաց թողնենք, առավել ևս, որ շատ ավելի լայն համատեքստում քննարկումներ իրականացնելու հնարավորություն կունենանք»,- նշել է ՀՀ վարչապետը ԶԼՄ-ների և ՀԿ-ների համար կազմակերպված ասուլիսի ընթացքում։

 

Լրահոս

Դիտել ավելին