Կարևոր իրադարձություններ

Մենք խնդիր ունենք 4 տարվա գործունեությունից հետո աուդիտի ենթարկել մեր գործող Սահմանադրությունը․ վարչապետ

24 Հունվար, 2022 20:55
Մենք խնդիր ունենք 4 տարվա գործունեությունից հետո աուդիտի ենթարկել մեր գործող Սահմանադրությունը․ վարչապետ

Այսօր ՀՀ վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը, ԶԼՄ-ների և ՀԿ-ների համար կազմակերպված ասուլիսի ընթացքում, խոսելով սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ձևավորման մասին, նշեց, որ դա ամենևին էլ չի նշանակում,որ սահմանադրական փոփոխություններ անպայմանորեն կլինեն։

Նա մասնավորապես նշեց․

«Հարց կարող է ծագել, թե ինչո՞ւ է այդ դեպքում ստեղծվում սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով. մենք խնդիր ունենք 4 տարվա գործունեությունից հետո աուդիտի ենթարկել մեր գործող Սահմանադրությունը և տեսնել, թե ինչ լավարկման տեղեր և հնարավորություններ կան, կամ սահմանադրության աուդիտի բերումով գուցե օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնենք»։

 

Լրահոս

Դիտել ավելին