Կարևոր իրադարձություններ

Հայկական կողմին ևս մեկ աճյուն է փոխանցվել

24 Հունվար, 2022 20:48
Հայկական կողմին ևս մեկ աճյուն է փոխանցվել

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Արցախի օկուպացված հյուսիսարևելյան թևում` Մատաղիսի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։

Որոնումներն այստեղ արդյունք չեն տվել, փոխարենը` առավոտյան Ադրբեջանը Շուշիում ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել Որոտանից հայտնաբերված ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել և հաստատվել է ընդհանուր 1707 աճյուն:

Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

 

Լրահոս

Դիտել ավելին