Կարևոր իրադարձություններ

Մենք նախկինում այդ թեմայով քննարկում երբեք չենք ունեցել․ Փաշինյանը՝ նախագահի հրաժարականի մասին

24 Հունվար, 2022 20:29
Մենք նախկինում այդ թեմայով քննարկում երբեք չենք ունեցել․ Փաշինյանը՝ նախագահի հրաժարականի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների համար կազմակերպված ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Արմեն Սարգսյանի՝ Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարական տալուն, նշեց․

«Հրաժարական տալու մտադրության մասին հայտարարությունը հրապարակելուց  ժամեր առաջ եմ իմացել այդ մասին, իսկ մեր քաղաքական թիմն ավելի ուշ է տեղեկացել: Մենք նախկինում այդ թեմայով քննարկում երբեք չենք ունեցել: Հասկանալի է, որ լրջորեն պետք է քննարկել: Քննարկումների ընթացքում, որոշումներ կայացնելիս պետք է առաջնորդվենք վերջին 4 տարվա պատմության փորձով: Կարող եմ իմ եզրակացությունը ասել, որ պետք է գնանք այնպիսի լուծումների, որ ՀՀ նախագահի, կառավարության, խորհրդարանական մեծամասնության միջև լինի ներդաշնակություն: Առավել ևս հիմա, երբ մենք կանգնած եք լրջագույն մարտահրավերների առաջ: Կարծում եմ, որ պետք է լինի այնպիսի մի իրավիճակ, որ խորհրդարանը, կառավարությունը, նախագահն իրենց կապված զգա միասնական պատասխանատվությամբ»։

 

Լրահոս

Դիտել ավելին