Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    458
    470

  • EUR

    478
    496

  • RUB

    6,77
    7,57

Կարևոր իրադարձություններ

Տնտեսվարողը տուգանվել է առանց թույլտվության գովազդային վահանակ շահագործելու համար․ ՔՏՀԱՏՄ

24 Հունվար, 2022 18:54
Տնտեսվարողը տուգանվել է առանց թույլտվության գովազդային վահանակ շահագործելու համար․ ՔՏՀԱՏՄ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժինը ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի մասին օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողական գործառույթի իրականացման արդյունքում հայտնաբերել է, որ «Իմիջ Մ․ Գ․» ՍՊ ընկերության ղեկավար Ա.Կ.-ն Մ–5 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 42+400 կմ հատվածի մայրուղու կենտրոն հատվածում առանց համապատասխան թույլտվության տեղադրել է գովազդային վահանակ։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնի լրատվական ծառայությունից։

Առանց թույլտվության գովազդային վահանակ շահագործելու համար ընկերության տնօրենը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 137.4-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ նախազգուշացվել է։

Կրկնակի դիտարկման արդյունքում պարզվել է, որ «Նախազգուշացում» վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո «Իմիջ Մ․ Գ․» ՍՊ ընկերության տնօրեն Ա․ Կ․-ն մեկ տարվա ընթացքում չի կատարել գովազդի մասին օրենսդրության պահանջները և շարունակել է առանց համապատասխան թույլտվության շահագործել գովազդային վահանակը։

Ուստի, ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով, «Իմիջ Մ․ Գ․» ՍՊԸ տնօրենը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 137.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության հատկանիշներով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության, և նրա նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ տուգանք՝ 150 հազար ՀՀ դրամի չափով:

Վերոնշյալ օրենսդրական պահանջների և չափորոշիչների հաշվառմամբ և վարչական վարույթի ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվել է «Իմիջ Մ․ Գ․» ՍՊ ընկերության տնօրենի կողմից կատարված իրավախախտման փաստը: 

Ուստի, ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով, «Իմիջ Մ․ Գ․» ՍՊԸ տնօրենը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 137.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության հատկանիշներով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության, և նրա նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ տուգանք՝ 150 հազար ՀՀ դրամի չափով:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին