ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրելով․
«Այսօր Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ միասին ընդունել եմ Դադիվանք վանական համալիրում շուրջ ութ ամիս ծառայություն իրականացրած հոգևորականների մի մասին:
Շնորհակալություն եմ հայտնել նրանց իրենց առաքելության համար և ԱՀ Նախագահի անունից փոխանցել եմ պետական պարգևներ»: