Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցում

24 Հունվար, 2022 18:31
Հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցում

Հունվարի 24-ին, ժամը 10:44-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցում այրվում է չշահագործվող շինության տանիք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:40-ին, մարվել՝ 17:07-ին: Այրվել են չշահագործվող շինության տանիքը և առաստաղը (մոտ 200 քմ):

 

Լրահոս

Դիտել ավելին