Կարևոր իրադարձություններ

Սկսած առողջականից, մինչև ընտանեկան խնդիրներ, կարող են դեր ունենալ նրա հրաժարականի մեջ. Անդրանիկ Քոչարյան

24 Հունվար, 2022 17:06
Սկսած առողջականից, մինչև ընտանեկան խնդիրներ, կարող են դեր ունենալ նրա հրաժարականի մեջ. Անդրանիկ Քոչարյան

Այսօր տեղի ունեցած լրագրողների հետ զրույցում, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին, ասաց, որ նրա պաշտոնավարումներին՝ դեսպան, վարչապետ ու նախագահ, Քոչարյանը նշեց, որ Արմեն Սարգսյանի որոշումների տրամաբանությանը հետևելը բարդ խնդիր է։

«Նրա՝ նախագահ եղած ժամանակահատվածում մեր երկիրն ունեցավ նաև խոր ճգնաժամեր. հիշում եք հետպատերազմյան ժամանակահատվածը, նաև պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։ Այն որոշումները, որ արագ պետք է կայացվեին ԶՈՒ կադրային տեղաշարժի և փոփոխությունների առումով, այդտեղ ունեցել ենք ռիսկային պահեր, դրանք հաղթահարվել են մեր ժողովրդի և իշխանությունների ճիշտ, հավասարակշռված գործողությունների շնորհիվ»,- ասաց Քոչարյանը։

Քոչարյանը նաև նշեց, որ կարծում է՝  սկսած առողջականից, մինչև ընտանեկան խնդիրներ, կարող են դեր ունենալ նրա հրաժարականի մեջ, որովհետև սա 3-րդ անգամն է, որ պարոն Սարգսյանը նման փորձառություն է ունեցել:

 

Լրահոս

Դիտել ավելին