Քրիստիննե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտման։ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։ «Կողմ» է քվեարկել 68, «դեմ»՝ 0 պատգամավոր:
Նոր Մարդու իրավունքների պաշտպանը երդվեց․
«Ստանձնելով մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը՝ երդվում եմ, հավատարիմ լինելով Սահմանադրությանն ու օրենքներին, արդարության սկզբունքներին՝ պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները: Երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ջանասիրությամբ»:
Գրիգորյանը ՄԻՊ է ընտրվել 6 տարի ժամկետով։