Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    458
    470

  • EUR

    478
    496

  • RUB

    6,77
    7,57

Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ավստրալիան սկսել են իրենց դեսպանատների որոշ աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների տարհանումը Ուկրաինայից

24 Հունվար, 2022 15:59
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ավստրալիան  սկսել են իրենց դեսպանատների որոշ աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների տարհանումը Ուկրաինայից

Ավստրալիայի իշխանությունները երկրի քաղաքացիներին խորհուրդ են տվել ձեռնպահ մնալ Ուկրաինա մեկնելուց, իսկ այնտեղ գտնվող ավստրալացիները պետք է հնարավորինս շուտ լքեն երկիրը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարությունը։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հյուպատոսական ծառայությունները և հյուպատոսական օգնություն տրամադրելու մեր հնարավորությունները կարող են սահմանափակվել երկրում տիրող իրավիճակի պատճառով: Ավստրալացիները, ովքեր որոշում են մնալ Ուկրաինայում, պետք է վերանայեն իրենց ծրագրերը անձնական անվտանգության առումով, պատրաստ լինեն տեղում անվտանգ ապաստան գտնել, եթե անհրաժեշտ լինի, պահպանել նրանց իրազեկումը և գրանցումը [Ավստրալիայի] արտաքին գործերի և առևտրի դեպարտամենտում», - ասվում է կառավարության հայտարարության մեջ:

Մինչդեռ Sydney Morning Herald-ը հայտնել է, որ Ավստրալիան սկսել է Կիևից տարհանել դիվանագետների ընտանիքներին։

Հարկ է նշել նաև, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան սկսել են Ուկրաինայում իրենց դեսպանատների որոշ աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների տարհանումը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին