Կարևոր իրադարձություններ

Մեղրիում այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենա

24 Հունվար, 2022 14:32
Մեղրիում այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենա

Հունվարի 24-ին՝ ժամը 12:00-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մեղրի քաղաքի Ադելյան փողոցում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ադելյան փողոցի թիվ 19 հասցեում կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ս․ Հ․):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:19-ին, մարվել՝ 12:31-ին: Այրվել է ավտոմեքենայի սրահը։

 

Լրահոս

Դիտել ավելին