Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    458
    470

  • EUR

    478
    496

  • RUB

    6,77
    7,57

Կարևոր իրադարձություններ

ՍԱՏՄ տեսուչները շարունակում են ստուգայցերը. կազմվել է 1 արձանագրություն

24 Հունվար, 2022 14:15
ՍԱՏՄ տեսուչները շարունակում են ստուգայցերը. կազմվել է 1 արձանագրություն

Հանգստյան օրերին՝ հունվարի 22-ին և 23-ին, ՍԱՏՄ բոլոր մարզային կենտրոնների տեսուչները կորոնավարակի հաղթահարմանն ուղղված ստուգայցեր են անցկացրել 69 հանրային սննդի օբյեկտներում և իրացման ցանցում: Խախտում հայտնաբերվել է Կոտայքի մարզի միայն 1 կազմակերպությունում, կազմվել է արձանագրություն:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ից հանրային սննդի մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ COVID-19 հարուցիչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք, կամ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի 100-ից 300 հազար, մեկ տարվա ընթացքում խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

 

Լրահոս

Դիտել ավելին