Կարևոր իրադարձություններ

Հիմնանորոգվել է Տավուշի մարզի Բերդ համայնքի զինվորական հոսպիտալ տանող ճանապարհը

24 Հունվար, 2022 13:27
Հիմնանորոգվել է Տավուշի մարզի Բերդ համայնքի զինվորական հոսպիտալ տանող ճանապարհը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը ներկայացրել է 2021 թվականին իրականացված աշխատանքներից մեկը:

Հիմնանորոգվել է Տավուշի մարզի Բերդ համայնքի զինվորական հոսպիտալ տանող ճանապարհը։
 
Աշխատանքներն իրականացրել է «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ-ն։
 
Կատարվել են հողային աշխատանքներ, հիմնանորոգվել է երթևեկելի մասը, արդիականացվել է ջրահեռացման համակարգը, կառուցվել են մայթեր, հենապատեր, իրականացվել է նշագծում, տեղադրվել են ճանապարհային նշաններ և այլն։
 

 

Լրահոս

Դիտել ավելին