Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    451
    461

  • EUR

    462,5
    480,5

  • RUB

    6,08
    7,58

Կարևոր իրադարձություններ

Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և հաստատվել է 1706 աճյուն

24 Հունվար, 2022 11:51
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և հաստատվել է 1706 աճյուն

2022 թվականի հունվարի 17-23-ը Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 597 զանգ:

Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 3 ելք: Արձանագրված հրդեհները ժամանակին մարվել են: Ոչ ոք չի տուժել:

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնոնումներն իրականացնելու համար, փրկարարական ջոկատները շաբաթվա ընթացքում կատարել են 2 ելք: Արցախի օկուպացված հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում՝ Ջրականի (Ջաբրայիլ) ուղղությունից, հայտնաբերվել և տարհանվել է մեկ աճյուն:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և հաստատվել է 1706 աճյուն:

Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացրել են հետախուզական և կանխարգելիչ աշխատանքներ:

Ընդհանուր առմամբ այս շաբաթ հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 5 ռումբ, գնդիկաբեկորային 1 ավիառումբ և 1 ձեռքի նռնակ:

Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 3, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 15 կանչ: Փրկարարները կատարել են դռան 5 բացում, առողջական խնդիր ունեցող 4 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 2 ելք։ Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի 11 կանչերի:

Ձյան առատ տեղումներով պայմանավորված ԱԻ պետական ծառայության անձնակազմը ուժեղացված ծառայություն է իրականացրել հանրապետության ամբողջ տարածքում՝ դպրոցամերձ տարածքներում ապահովել երեխաների անվտանգ տեղաշարժը, անհրաժեշտության դեպքում էլ միջպետական ճանապարհահատվածներում կատարել քարշակման աշխատանքներ:

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը Արցախի ամբողջ տարածքում:

 

Լրահոս

Դիտել ավելին