Կարևոր իրադարձություններ

Դավիթ Տոնոյանի խափանման միջոց կալանքը չի փոփոխվել

24 Հունվար, 2022 11:38
Դավիթ Տոնոյանի խափանման միջոց կալանքը չի փոփոխվել

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունկավում էր քննարկվել  ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի և Արտյոմ Համբարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու փաստաբանների միջնորդությունը:

Լրագրողների հետ ճեպազրույցում Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը հայտնեց, որ Դավիթ Տոնոյանի, Ավետիք Մուրադյանի, Ստեփան Գալստյանի և Դավիթ Գալստյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մնացել է ամփոփոխ: 

Արտյոմ Համբարյանը 5 մլն գրավի դիմաց ազատ կարձակվի:

Պաշտպանը նշեց, որ կարճ ժամկետում Վերաքննիչ դատարանում բղոք կներկայացնեն:

 

Լրահոս

Դիտել ավելին