Կարևոր իրադարձություններ

Հետամուտ եմ լինելու, որ արձանագրված համակարգային խախտումները վերականգնվեն. ՄԻՊ թեկնածու

24 Հունվար, 2022 11:17
Հետամուտ եմ լինելու, որ արձանագրված համակարգային խախտումները վերականգնվեն. ՄԻՊ թեկնածու

Այսօր ԱԺ-ում քննարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանի պաշտոնավարման հարցը: 

Իր ելույթի ընթացքում ՄԻՊ թեկնածում անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի հարցին, թե արդյոք է հետամուտ լինելո՞ւ է գործող ՄԻՊ Արման Թաթոյանի գործունեությունը շարունակելուն, որի արդյունքում կառույցը մեծ հեղինակություն է ձեռք բերել թե միջազգային և թե ներպետական հարթակներում:

«Դեռ հունվարի 21-ի իր ելույթում հնարավորություն եմ ունեցել գնահատական տալու Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հեղինակությանը թե՛ միջազգային, թե՛ ներպետական հարթակում, նաև հնարավորություն եմ ունեցել ասելու, որ թե՛ Արման Թաթոյանը, թե՛ նախորդ բոլոր պաշտպանները իրենց ներդրումն են ունեցել նման հեղինակության հասնելու համար։ Բացի այդ, շեշտել եմ, որ կառույցի ինստիտուցիոնալ զարգացման և ինստիտուցիոնալ շարունակականության ապահովումը ինձ համար գերակա նպատակ է։ Միևնույն ժամանակ, նշել եմ, որ թե՛ սահմանադրությամբ, թե՛ օրենսդրությամբ առաջնորդվելով՝ հետամուտ եմ լինելու Մարդու իրավունքների բոլոր պաշտպանների զեկույցներում, տարեկան հաղորդումներում, արտահերթ զեկույցներում հրապարակված խախտումները վերականգնելու առումով»,- ասաց Գրիգորյանը։

Նա նաև նշեց, որ սահմանադրությամբ և օրենքով Պաշտպանին վերապահված լիազորությունների շրջանակներում հետամուտ է լինելու, որ արձանագրված համակարգային խախտումները վերականգնվեն:

 

Լրահոս

Դիտել ավելին