Կարևոր իրադարձություններ

Նախահագ Արմեն Սարգսյանը մեկ շաբաթ ժամանակ ունի՝ հրաժարականի դիմումը հետ վերցնելու համար

24 Հունվար, 2022 10:20
Նախահագ Արմեն Սարգսյանը մեկ շաբաթ ժամանակ ունի՝ հրաժարականի դիմումը հետ վերցնելու համար

Այսօր տեղի ունեցած ԱԺ նիստի մեկնարկին ԱԺ նախագհ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին, ասաց, որ եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 1 շաբաթվա ընթացքում հետ չվերցնի հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին արձանագրություն կկազմի և կստորագրի ԱԺ նախագահը, որի հրապարակման պահից հրաժարականը կհամարվի ընդունված: 

 «ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո 1 շաբաթվա ընթացքում համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ: Իսկ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է ԱԺ նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասաց Սիմոնյանը:

Ինչպես արդեն հայտնել ենք երեկ՝ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: 

 

Լրահոս

Դիտել ավելին