Կարևոր իրադարձություններ

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել 43 ավտոմեքենա և 68 քաղաքացու օգնություն ցուցաբերել

24 Հունվար, 2022 00:17
Փրկարարները  արգելափակումից դուրս են բերել 43 ավտոմեքենա և 68 քաղաքացու օգնություն ցուցաբերել

Հունվարի 22-ից 23-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 24 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, Կոտայքի մարզի Աբովյան, Ծաղկաձոր, Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի, Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Քաջարան քաղաքներում, Շինուհայր, Շիրակի մարզի Աշոցք, Արմավիրի մարզի Փարաքար գյուղերում, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում, Գնդեվազ գյուղում և Սևան-Մարտունի-Գետափ, Երևան-Սևան, Երևան-Մեղրի ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 43 ավտոմեքենա և 68 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

 

Լրահոս

Դիտել ավելին