Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    458
    470

  • EUR

    477
    495

  • RUB

    6,77
    7,57

Կարևոր իրադարձություններ

Կահույքի խանութ-սրահում այրվել են մոտ 100 քմ միջտանիքային հատվածի կառուցատարրեր, կահույքի դետալներ (տեսանյութ)

23 Հունվար, 2022 21:01
Կահույքի  խանութ-սրահում այրվել են մոտ 100 քմ միջտանիքային հատվածի կառուցատարրեր, կահույքի դետալներ (տեսանյութ)

Հունվարի 23-ին, ժամը 15:24-ին Ճգնաժամային կառավարման ազզգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի 29/2 հասցեի դիմաց գտնվող կահույքի խանութի տանիքում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։01-ին, մարվել՝ 17։36-ին։ Իսակովի պողոտայի թիվ 20/4 հասցեում գտնվող «Սարգիս Ղազարյան» ԱՁ-ին պատկանող կահույքի խանութ-սրահում այրվել են մոտ 100 քմ միջտանիքային հատվածի կառուցատարրեր, 4-րդ հարկի պահեստային տարածքում (մոտ 150 քմ) կահույքի դետալներ, երեք բազմոց, ջերմահարվել՝ չորսը։

 

Լրահոս

Դիտել ավելին