Կարևոր իրադարձություններ

Չեղարկվել է Մորգենշտերնի համերգը Երևանում․ «Sputnik Արմենիա»

23 Հունվար, 2022 19:13
Չեղարկվել է Մորգենշտերնի համերգը Երևանում․ «Sputnik Արմենիա»

 Մարտի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սպասվող արտասովոր ու էքսցենտրիկ ռեփեր Մորգենշտերնի (իսկական անունը ՝ Ալիշեր Վալեև) մեծ համերգը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, չեղարկվել է։

Համերգի մասին կազմակերպիչները հայտնել էին վերջերս՝ խոստանալով «ամենաաղմկահարույց» համերգը․ Facebook-ի հայ օգտատերերը զայրացած, բացասական մեկնաբանություններ էին թողնում։

Շատերը մեկնաբանություններում ռեփերին սատանիստ են անվանում, որին չի կարելի երկիր թողնել։

 

Համերգի չեղարկման մասին հայտնել է Tomsarkgh.am-ը։

Սակայն, չնայած բոլոր դժգոհություններին՝ Tomsarkgh.am հարթակում ազատ տեղեր գրեթե չէին մնացել։ Տոմսերի արժեքը, ի դեպ, 6-ից 30 հազար դրամ էր։

Մանրամասները՝  այստեղ։

 

Լրահոս

Դիտել ավելին