Կարևոր իրադարձություններ

Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով արգելափակվել էր 38 բեռնատար ավտոմեքենա

23 Հունվար, 2022 18:58
Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով արգելափակվել էր 38 բեռնատար ավտոմեքենա

Հունվարի 23-ին, ժամը 10:23-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով առկա են արգելափակված ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Վերին Խոտանանի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Կապան-Տաթև ճանապարհահատվածից դուրս են բերել 38 արգելափակված բեռնատար ավտոմեքենա:

 

Լրահոս

Դիտել ավելին