Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Իջևան քաղաքի՝ գարեջրի չգործող գործարանում․ ԱԻՆ

23 Հունվար, 2022 16:45
Հրդեհ Իջևան քաղաքի՝ գարեջրի չգործող գործարանում․ ԱԻՆ

Հունվարի 23-ին, ժամը 14:10-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքում՝ գարեջրի չգործող գործարանում, հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների այրվում են տանիքի փայտե կառուցատարրերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։21-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին