Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութի տանիքում

23 Հունվար, 2022 16:04
Հրդեհ է բռնկվել  Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութի տանիքում

ունվարի 23-ին, ժամը 15:24-ին Ճգնաժամային կառավարման ազզգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի 29/2 հասցեի դիմաց գտնվող կահույքի խանութի տանիքում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

 

Լրահոս

Դիտել ավելին