Մոսկվան չի բացառում ԱՄՆ-ի և նրան ենթարկվող ռեժիմի կողմից սադրանքները՝ չբացառելով ռազմական սադրանքները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Սպասում ենք ԱՄՆ-ի և նրանց կողմից առաջնորդվող Կիևի սադրանքներին, ինչպես տեղեկատվական, այնպես էլ չի կարելի բացառել՝ զինվորականներին։ Նրանցից սպասելի է, մանավանդ որ՝ հարուստ փորձ ունեն»,- գրել է Զախարովան իր տելեգրամյան ալիքում։
Զախարովան ուշադրություն է դարձրել Bloomberg գործակալության հրապարակմանը.
«Այսօր «Չինաստանում մեր դիվանագետին հղումով «սենսացիոն» լուր է հրապարակվել՝ իբր Չինաստանի ղեկավարը խնդրել է Ռուսաստանի ղեկավարին Օլիմպիական խաղերի ժամանակ չհարձակվել Ուկրաինայի վրա՝ տոնը չփչացնելու համար։ Սա արդեն ֆեյք չէ, այլ ամերիկյան հատուկ ծառայությունների տեղեկատվական հատուկ գործողությունը Bloomberg միջոցով»,- ասել է Զախարովան։