Կարևոր իրադարձություններ

Բազմաթիվ դպրոցների շենքեր վաճառվել են, դարձել ռեստորաններ, ավտոկայանատեղի. Ժաննա Անդրեասյան

22 Հունվար, 2022 21:30
Հեղինակ՝ Ժաննա Անդրեասյան
Բազմաթիվ դպրոցների շենքեր վաճառվել են, դարձել ռեստորաններ, ավտոկայանատեղի. Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Համավարակի ազդեցությամբ ամենաերկար դադարը Ուգանդայի դպրոցներում է։ Դպրոցները փակ են եղել շուրջ երկու տարի՝ 83 շաբաթ և բացվել են միայն այս հունվարի կեսերին։ Ընդ որում, բազմաթիվ դպրոցների շենքեր այս ընթացքում վաճառվել են, դարձել ռեստորաններ, ավտոկայանատեղի և այժմ ուղղակի չեն գործում։

Խոսքը 15 մլն երեխաների մասին է, որոնց վերաբերյալ որոշում են կայացրել, որ ուղղակի մեկ տարի ավել կսովորեն։
Համավարակի ազդեցությամբ կրթական աղքատությունը կամ թերուսությունը դարձել է աշխարհում նոր տիպի անհավասարության ցայտուն ցուցանիշ»։

 

Լրահոս

Դիտել ավելին