ԱՄՆ պետդեպարտամենտը կարգադրել է հունվարի 24-ից սկսել Ուկրաինայում ամերիկյան դեսպանատան աշխատակիցների ընտանիքների տարհանումը: Նման պնդմամբ թվիթերյան իր միկրոբլոգում հանդես է եկել Fox News հեռուստաալիքի լրագրող Լուկաս Թոմլինսոնը՝ վկայակոչելով ԱՄՆ անանուն պաշտոնյաներին, փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Պետդեպարտամենտը կարգադրել է արդեն երկուշաբթի սկսել Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ընտանիքների տարհանումը», - ասել է աղբյուրի զրուցակիցը:
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով անանուն աղբյուրներ, հայտնել էր, որ առաջիկա օրերին պլանավորվում է Կիևում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ընտանիքների անդամների պարտադիր տարհանումը: