Երեկ՝ հունվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում, Լանջաղբյուր գյուղի բնակիչ, 32-ամյա Մհեր Սեդրակյանը՝ իր վարած Lexus-350 մակնիշի ավտոմեքենայով, Սարուխան-Գանձակ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա խողովակներին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ուղևոր, վարորդի համագյուղացի և հասակակից Իշխան Բոզոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: