Կարևոր իրադարձություններ

Պայթյուն Աֆղանստանում․ կա առնվազն 6 զոհ, 10 վիրավոր

22 Հունվար, 2022 19:33
Պայթյուն Աֆղանստանում․ կա առնվազն 6 զոհ, 10 վիրավոր

Աֆղանստանի Գերատ նահանգի համանուն քաղաքում պայթյուն է որոտացել. առնվազն 6 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:

Նախնական տվյալներով՝ Հաջի Աբբաս քաղաքային թաղամասում պայթել է ուղևորատար միկրոավտոբուսը:

Նշվում է, որ Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման տարածաշրջանային ներկայացուցիչները հաստատել են պայթյունի փաստը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին