Կարևոր իրադարձություններ

Էրեբունու տարածքում կառուցվող եկեղեցու բակում, վագոն-տնակի մեջ հայտնաբերվել է ցրտահարված տղամարդու դի

22 Հունվար, 2022 15:55
Էրեբունու տարածքում կառուցվող եկեղեցու բակում, վագոն-տնակի մեջ հայտնաբերվել է ցրտահարված տղամարդու դի

Այսօր՝ հունվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Աթոյան անցուղի 12/3 շենքի դիմաց գտնվող տարածքում տեղադրված վագոն-տնակում տղամարդու դի կա։  

Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաեբրվել։ Տղամարդը ցրտահարվել է։

Էրեբունու ոստիկաններն ու պարեկները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ մահացածը մշտական բնակության վայր չունեցող, 48-ամյա Տիգրան Այվազյանն էր։

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

 

Լրահոս

Դիտել ավելին