Կարևոր իրադարձություններ

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan և Mercedes մակնիշի ավտոմեքենաները. տուժածներ չկան

22 Հունվար, 2022 14:46
Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan և Mercedes մակնիշի ավտոմեքենաները. տուժածներ չկան

Այսօր՝ հունվարի 22-ին, աովտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ վերգետնհա անցման մոտ, բախվել են Nissan և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտմեքենաները, փակել գազաբալոնն ու տեղում կատարել հերթապահություն։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կրպակին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կրպակատիրոջն էլ նյութական վնաս է պատճառվել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին