Կարևոր իրադարձություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

22 Հունվար, 2022 13:44
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Քննարկվել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների կատարման գործնական ասպեկտները՝ ներառյալ հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման և սահմանագծման հետ կապված հարցերը:

Նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջոցով աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը։

Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի ներկայիս նախագահությունը՝ քննարկվել են ՀԱՊԿ շրջանակներում հետագա համագործակցության հեռանկարները։

Նիկոլ Փաշինյանի խնդրանքով Ռուսաստանի նախագահը հակիրճ տեղեկացրել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ Ռուսաստանի Դաշնության անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների ընթացքի մասին։

 

Լրահոս

Դիտել ավելին