Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    453
    465

  • EUR

    474
    492

  • RUB

    6,75
    8,1

Կարևոր իրադարձություններ

Մեծամորում դանակահարություն կատարած երիտասարդը բացահայտվել ու ձերբակալվել է

22 Հունվար, 2022 13:36
Մեծամորում դանակահարություն կատարած երիտասարդը բացահայտվել ու ձերբակալվել է

Հունվարի 19-ին, ժամը 00.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա մի երիտասարդ։

Հիվանդանոց մեկնած ոստիկաններին տուժածի հայրը հայտնել էր, որ որդին վնասվածքը ստացել էր ժամը 00.15-ի սահմաներում իրենց շենքի հետնամասում մետաղաձողի վրա ընկնելու հետևանքով:

Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ երիտասարդին մարմնական վնասվածք սուր կտրող-ծակող առարկայով պատճառել էր 22-ամյա մի երիտասարդ։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հունվարի 21-ին նա ներկայացել է տարածքային նախաքննական մարմին և ձերբակալվել:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին