Կարևոր իրադարձություններ

Ավարտվեց Արագածոտնի մարզի Ղազարավան ջրաղբյուրից դեպի Աշտարակի ու Էջմիածնի տարածաշրջանների բնակավայրեր ձգվող խողովակաշարի կառուցումը

22 Հունվար, 2022 12:18
Ավարտվեց Արագածոտնի մարզի Ղազարավան ջրաղբյուրից դեպի Աշտարակի ու Էջմիածնի տարածաշրջանների բնակավայրեր ձգվող խողովակաշարի կառուցումը
«Վեոլիա ջուր»-ը հայտնում է, որ ցերջերս ավարտվել է Արագածոտնի մարզի Ղազարավան ջրաղբյուրից դեպի Աշտարակի ու Էջմիածնի տարածաշրջանների բնակավայրեր ձգվող խողովակաշարի կառուցումը:
 
 Վթարված մետաղական խողովակաշարը փոխարինվել է նոր՝ 700 մետրանոց պոլիէթիլենայինով։
 
 Նորակառույց ջրագիծն ավելի մեծ ճնշման է դիմանում, հետևաբար դրանով հնարավոր է ավելի շատ ջուր առաքել սպառողներին: Արդյունքում «Ագարակ» պոմպակայան մուտք գործող ջրաքանակն ավելացել է, ճնշումը բարձրացել, ինչը հնարավորություն է տվել պոմպերն աշխատեցնել ավելի նվազ հզորությամբ (51Կվ/ժամից՝ 36Կվ/ժամ) և տնտեսել շուրջ 29% հոսանք:
 
 Ավելին՝ առաջիկա օրերին այստեղ կփոխարինվի խողովակաշարի մի փոքր հատված ևս ու կտեղադրվի փական, որը թույլ կտա էլեկտրաէներգիայի տնտեսումը հասցնել 50%-ի:
 

Լրահոս

Դիտել ավելին