Կարևոր իրադարձություններ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք

22 Հունվար, 2022 11:49
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք

Հունվարի 21-ին Արցախում կատարվել է 73 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  35 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 23-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1334 քաղաքացու հետազոտություն, որից 99-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

 

Լրահոս

Դիտել ավելին