Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    453
    465

  • EUR

    473,5
    491,5

  • RUB

    7,16
    8,16

Կարևոր իրադարձություններ

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել 50 ավտոմեքենա և 80 քաղաքացու ցուցաբերել օգնություն

22 Հունվար, 2022 00:20
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել 50 ավտոմեքենա և 80 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Հունվարի 20-ից 21-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 39 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Գավառ և Սևան, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան քաղաքներում, Տաթև գյուղում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Հարթավան գյուղում, Կոտայքի մարզի Աբովյան, Ծաղկաձոր և Չարենցավան քաղաքներում, Առինջ, Ջրվեժ գյուղերում, Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքներում և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիա, Աշոցք, Ախուրյան, Շիրակ գյուղերում, Քուչակ-Ծաղկաշեն, Գետափ-Մարտունի, Երևան-Մեղրի, Ամասիա-Ցողամարգ, Ապարան-Լուսագյուղ, Ապարան-Սարալանջ ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 ավտոմեքենա և 80 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

 

Լրահոս

Դիտել ավելին