Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Թալին-Արմավիր ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր

21 Հունվար, 2022 23:10
Խոշոր ավտովթար Թալին-Արմավիր ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր

Այսօր՝ ժամը 13։20-ի սահմաններում Թալին-Արմավիր ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ՝ 43-ամյա Հրաչյա Ա-ի վարած Mercedes մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 35-ամյա Արա Ի-ի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։  Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով Արա Ին-ն, նրա ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 59-ամյա Ալվարդ Ի-ն և Հրաչյա Ա-ի ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ, 65-ամյա Սուսաննա Ա-ն, 81-ամյա Վազգանուշ Ծ-ն և Արմավիրի մարզի բնակիչ՝ 73-ամյա Ցողիկ Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։  

Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։  

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին