Կարևոր իրադարձություններ

Ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած արցախցի երեխայի վիճակը կայուն ծանր է

21 Հունվար, 2022 22:13
Ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած արցախցի երեխայի վիճակը կայուն ծանր է

Արցախի Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին տեղեկանում ենք բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։

Երեխայի մոտ առկա է ողնաշարի ծանր կոտրվածք, ողերի ու կողոսկրերի կոտրվածքներ, գլխուղեղի աջ կիսագնդի սալջարդ։ Անցել է անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, գտնվում է բուժման պրոցեսում։ Վիճակը գնահատավում է կայուն ծանր։

Կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների հսկողության տակ։

 

Լրահոս

Դիտել ավելին