Կարևոր իրադարձություններ

ՀԴԲ գործակալները խուզարկել են Ադրբեջանի հետ կապված կոնգրեսականի տունը

21 Հունվար, 2022 22:05
 ՀԴԲ գործակալները խուզարկել են  Ադրբեջանի հետ կապված կոնգրեսականի տունը

ABC News-ը հաղորդում է, որ ԱՄՆ  Հետաքննությունների դաշնային բյուրոն խուզարկել է կոնգրեսական Հենրի Կուելարի տունը։ 

Խուզարկության պատճառը մի հետաքննություն է, որը տանում է դեպի Ադրբեջանի և ԱՄՆ որոշ գործարարների հետ կապի։

Աղբյուրի հաղորդմամբ, այս գործը քննում է Վաշինգտոնի բարձրաստիճան դատախազը։

Իսկ Հենրի Կուելարը եղել է Կոնգրեսի Ադրբեջանի հարցերի հանձնախմբի համանախագահը և շատ է հանդիպել ադրբեջանցի պաշտոնյաների, ինչպես նաև ՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի հետ:

Այնուամենայնիվ, դեռևս հստակ չէ՝ Հենրի Կուելարը կապ ունի այս գործի հետ, թե ոչ։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին