ABC News-ը հաղորդում է, որ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն խուզարկել է կոնգրեսական Հենրի Կուելարի տունը։
Խուզարկության պատճառը մի հետաքննություն է, որը տանում է դեպի Ադրբեջանի և ԱՄՆ որոշ գործարարների հետ կապի։
Աղբյուրի հաղորդմամբ, այս գործը քննում է Վաշինգտոնի բարձրաստիճան դատախազը։
Իսկ Հենրի Կուելարը եղել է Կոնգրեսի Ադրբեջանի հարցերի հանձնախմբի համանախագահը և շատ է հանդիպել ադրբեջանցի պաշտոնյաների, ինչպես նաև ՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի հետ:
Այնուամենայնիվ, դեռևս հստակ չէ՝ Հենրի Կուելարը կապ ունի այս գործի հետ, թե ոչ։